ԱԻՆ վետերաններն արժանացան Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհակալագրերին

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վանաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալեց ԱԻՆ Փրկարար ծառայության մի խումբ վետերանների, ովքեր մեծ ավանդ ունեն արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և հետևանքները վերացնելու գործում:
Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն հայտնեց մարդասիրական անձնվեր աշխատանքի և թողած ավանդի, Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացուն ծառայելու համար: «Քչերն են ընտրում այնպիսի աշխատանք, որը հղի է կյանքի և առողջության համար վտանգներով: Դուք գիտակցաբար ձեր կյանքը նվիրել եք մարդասիրությանը: Վտանգի պահին նաև զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքի սահմանները: Դուք առանձնահատուկ սիրո և հարգանքի եք արժանի: Շնորհակալ եմ նվիրումի համար»,-ասաց քաղաքապետը:
Հանդիպման վերջում փրկարարները պարգևատրվեցին համայնքի ղեկավարի շնորհակալագրերով:

You May Also Like