Ցավով տեղեկացա, որ Արցախի առաջնագծում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Իմ ընկերոջը, վաղեմի բարեկամին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում: Ի ուրախություն բոլորիս , Անդրանիկ Հարությունյանն արդեն գիտակցության է եկել և ապաքինման փուլում է:
Իմ և աշխատակազմի անունից մաղթում եմ քաջառողջություն իմ լավ ընկերոջը և բոլոր վիրավոր հայ զինվորներին ու ազատամարտիկներին:
Վանաձորի համայնքապետ Սամվել Դարբինյան