Մայիսի 29-ին «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում անցկացվեց Վանաձորի մանկապարտեզների ավագ տարիքի երեխաների սպորտլանդիա: Մասնակցության հայտ էր ներկայացրել 6 թիմ:
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը, մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, երկու բաժինների աշխատակիցները։
Մանկապարտեզների սաները մրցեցին հետևյալ մրցաձևերում`
փոխանցավազք,
արգելքների հաղթահարումով
խաղային փոխանցավազք,
անցում աթլետիկական արգելքների միջով
անցում օղակների միջով,
օլիմպիական խորհրդանիշի հավաքում։
Մրցաձևերի արդյունքում լավագույն եռյակը կազմեցին՝
1-ին տեղ՝ թիվ 31 մանկապարտեզի «Լոռի» թիմը,
2-րդ տեղ՝ թիվ 28 մանկապարտեզի «Ժպիտ» թիմը,
3-րդ տեղ՝ թիվ 33 մանկապարտեզի «Սպիտակ արծիվներ» թիմը:
Հաղթող եռյակում հայտնված թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, իսկ թիմերի մասնակիցներից յուրաքանչյուրը՝ նվերներով:
Մասնակից թիմերի տնօրենները շնորհակալագրեր ստացան:
Սպորտլանդիան անցկացնելու համար շնորհակալագրեր հանձնվեցին նաև մրցավարներին և «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակազմին: