Այսօր՝ ապրիլի 29-ին, Վանաձորում անցկացվեց շաբաթօրյակ: Համապետական շաբաթօրյակին Վանաձորը մասնակցեց ներգրավելով ծանր տեխնիկան՝ տրակտորներ, ջրցան մեքենաներ, ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցեցին համայնքապետարանի անձնակազմը, համայնքային ենթակայության հիմնարկները։ Համայնքի տարբեր հատվածներում՝ այգիներում, պուրակներում, հուշարձանների և հանգստի գոտիների տարածքներում կատարվեցին մաքրման և կանաչապատման աշխատանքներ։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շրջեց քաղաքի տարբեր հատվածներում՝ մասնակցելով տարբեր աշխատանքների։
Արկադի Փելեշյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Սայաթ-Նովայի անվան զբոսայգում մասնակցեցին ծառատունկի՝ տնկելով կոնաձև տույաներ։