Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն։
Ընդունելության եկած քաղաքացիները համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին ներկայացրել են խնդրի առարկան՝ ակնկալելով շուտափույթ լուծում ստանալ։
Համայքի ղեկավարը աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնարարականներ է տվել․ մասնագետների կողմից կկատարվեն մի քանի այցելություններ՝ խնդիրը տեղում դիտարկելու և գնահատելու նպատակով։