«Անչափահասների շրջանում անցանկալի երևույթների, իրավախախտումների կանխարգելում» թեմայով քննարկում Վանաձորի համայնքապետարանում

Ապրիլի 12-ին Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության (ԽՀ) հանձնաժողովի նախաձեռնությամբ Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  քննարկում «Անչափահասների շրջանում անցանկալի երևույթների, իրավախախտումների կանխարգելում» թեմայով։ Մասնակցում էին շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում Վանաձոր քաղաքում անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելման աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը վերաբերող  հարցեր էին։ Քննարկման առարկա էր նաև «Հասարակական դաստիարակ»-ի ինստիտուտի վերականգնման և  այդ հարցում օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։ Մասնակիցներն անդրադարձան նաև այն հարցին, թե ինչպես արդյունավետ դարձնել սոցիալական աջակցության ցերեկային կենտրոնների աշխատանքները։  Քննարկման ընթացքում հնչեցին առաջարկներ։ Ներկաները կիսվեցին մտահոգություններով, կարևորեցին խնդրի լուծման մեխանիզմների մշակումը, անհրաժեշտ մարդկային, մասնագիտական և այլ հնարավորությունների հայտնաբերումն ու հայթայթումը։

You May Also Like