Ծնվել է 1952 թ․ սեպտեմբերի 5-ին,Սիբիրում (Կեմերովոյի մարզ, ք. Պրոկոպևսկ), բռնագաղթածների ընտանիքում:
1967 թ․ Տեղափոխվել է Հայաստան, (ք. Կիրովական) մշտական բնակության:
1969 թ․ Ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան:
1972 թ․ Ընդունվել է Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիան:
1976 թ․ Մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի Արվեստ» ցուցահանդեսին:
1977 թ․ Գերազանցիկության դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվես տա-Թատերական ինստիտուտը:
1983 թ․ Անհատական ցուցահանդես Հայաստանի ժուռնալիստների տանը, ք.Երևան:
Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված մշակույթի օրերին:
1984 թ․ մասնակցել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին:
1988 թ․ դարձել է ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ:
1989 թ․ մասնակցել Է Շվեյցարիայում կազմակերպված «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին:
1992 թ․ անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
անհատական ցուցահանդես Փարիզում «Դե Մոնպառնաս» պատկերասրահում»:
1993 թ․ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնի հրավերով՝ անհատական ցուցահանդես Փարիզի քաղաքապետարանում: Անհատական բարեգործական ցուցահանդես Չիկագոյում և Բոստոնում (ԱՄՆ):
1994 թ․ անհատական ցուցահանդես Հալեպում (Սիրիա), անհատական ցուցահանդես Վաշինգտոնի «Ոթերգեյթ» պատկերասրահում, անհատական բարեգործական ցուցահանդես Լոս-Անջելոսում (ԱՄՆ):
1997 թ․ անհատական ցուցահանդես Չիկագոյում և Ատլանտայում (ԱՄՆ):
Անհատական ցուցահանդես Հայաստանի Ազգային Պատկերասրահում, ք.Երևան:
Ընդունվել է նկարիչների միջազգային ասոցիացիա, UNESCO:
2001 թ․ անհատական ցուցահանդես Բելգիայի Կնոք-Զոուդ քաղաքում:
Ցուցահանդես Մոսկվայի Նկարիչների Կենտրոնակա ն Տանը:
2002 թ․ անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
2005 թ․ քանդակների անհատական ցուցահանդես,
“Նրանք սպասում էին ձեզ միլիոնավոր տարիներ” խորագրով, ք.Երևան:
2006 թ․ ապրել և ստեղծագործել է Նյու-Յորքում (ԱՄՆ):
2007 թ․ անհատական ցուցահանդես Վանաձորում (Հայաստան):
2008 թ․ անհատական ցուցահանդես Գորիսում (Հայաստան):
Ընտրվում է ՀՀ Նկարիչների Միության վարչության անդամ:
Անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
2009 թ․ շնորհվել է ՀՀ Վաստակավոր նկարիչի կոչում: