Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր

🔹 «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025 – 2028 թվականների ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։
🏚️Ծրագրի մասնրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով՝👇
https://mineconomy.am/page/3309
🔹 Հայաստանի Հանրապետությունում 2025 – 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։
🐂Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝👇
https://mineconomy.am/page/3310

You May Also Like