Անահիտ Կարապետյան

Անահիտ Գագիկի Կարապետյան

Ծնվել է  1992թ.-ի հոկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքում։

1999-2009թթ. սովորել է Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում։

1998-2009թթ․ հաճախել է «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի պարային դպրոց-  ստուդիան։

2009-2013թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի  մասնաճյուղի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինը։

2017-2020թթ. մագիստրոսական ուսումը շարունակել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» ֆակուլտետում։

2009-2019թթ. աշխատել է Վանաձորի համայնքապետարանի Գր. Հախինյանի  անվան «Հորովել» երգի-պարի անսամբլում, որպես պարուհի։

2009թ.  մինչ օրս համարվում է «Գայաննա» մարզամշակութային և տոների կազմակերպման կենտրոնի գլխավոր պարուսույց

2014թ.  աշխատել է «Համայնքային կամավորների հիմնադրամի», «Ապրենք և պարենք միասին» միջազգային մշակութային ծրագրի պարի փորձագետ։

2014թ.– մինչ օրս աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, որպես պար և բեմական շարժում առարկաների դասախոս։

2015թ․   «Գայաննա» ՄՄԿ-ում  «Վանաձորը հայերեն է պարում» հայկական ավանդական երգի-պարի բարեգործական խմբի հիմնադիր և  ղեկավար։

2015թ.    մարտական պատրաստության ակումբի անդամ։

2015թ.   ստեղծել է սլեքլայն սպորտաձևի անվճար ակումբ։

2015թ.   ՅՈւՆԵՍԿՈՅԻ պարի միջազգային խորհրդի անդամ։

2016թ.   Ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, հանդիսանում է ավագանու «Մշակույթի, կրթության, սպորտի, սոցիալական և երիտասարդական հարցերի» մշտական գործող հանձնաժողովի անդամ։

2017թ.   միացել է  ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումների նախագծին, ղեկավարելով վանաձորյան մարզումները։

2018-2019թթ. աշխատել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի Սմարթ կենտրոնում, որպես ծրագրավար։

2019թ.-ից մինչ օրս աշխատում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում, որպես ծրագրավար

Արժանացել է մի շարք պարգևների և  պատվոգրերի ՀՀ մշակույթի նախարարության,
Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի, Հայաստանի Ազգային Պարարվեստի և Պարագետների Միության, ինչպես նաև այլ կազմակերպությունների  կողմից:

Ամուսնացած չէ։