1. Ո՞վ է համայնքի սոցիալական աշխատողը և ինչու՞ է կարևոր նրա դերը:
2. Ինչպե՞ս է սոցիալական աշխատողն աջակցում ընտանիքներին:
Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել հետևելով #CLASS ծրագրի գործունեությանը։
Համագործակցելով տարբեր կառույցների հետ` համայնքի սոցիալական աշխատողն աջակցում և ուղղորդում է ընտանիքներին, ինչպես նաև գտնում լուծումներ նրանց սոցիալական խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Մանրամասները տեսահոլովակում (https://www.facebook.com/worldvisionarmenia.official/videos/567993658740701)
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից։ Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգը արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։
#worldvisionarmenia #usaidarmenia #CLASS