Վանաձորի համայնքապետարանը Ամանորին ընդառաջ անակնկալ է մատուցել համայնքի փոքրիկներին։ 3300 նվեր փաթեթ փոխանցվել է համայնքի փոքրիկներին մանկապարտեզների, հասարակակա կազմակերպությունների, կույրերի միավորման ու երկրապահ կամավորների միության միջոցով։
Իսկ Վանաձորում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների 300 երեխայի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է համայնքապետաանում և անձամբ հանձնել քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։
Համայնքի ղեկավարը փոքրիկներին ուրախ տրամադրություն ու ամանորյա հրաշքներ է մաղթել՝ հույս հայտնելով, որ գալիք 2024-ը խաղաղության ու ձեռքբերումների տարի է լինելու։