ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգարժա՛ն Մամիկոն Լևուշի

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր վանաձորցիներին՝ «Վանաձորի օր» ավանդական դարձած տոնակատարության առթիվ:
Քաղաքի պատմությունը, որն իր մեջ ներառում է Ղարաքիլիսայի և Կիրովականի հիշարժան ու ցավալի էջերը, Վանաձորով հպարտանալու զգացողություն է առաջացնում յուրաքանչյուր հայի սրտում: Վանաձորցին, որ ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը, հաղթահարել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զրկանքներն ու այսօր կրկին շենացնում է իր քաղաքը, հիրավի, արժանի է բարեկեցիկ և երջանիկ կյանքի:

Ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս
ԱՀ պետական նախարար՝
Արայիկ Հարությունյան

You May Also Like

Leave a Reply