Հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում գործում են <<084101.01.06 – Անասնաբուժություն>>, <<081102.00.6 – Անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն>> և <<084101.02.6 – Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա>> մասնագիտությունները, որոնց ընդունելությունը իրականացվում է անվճար և վճարովի ուսուցման համակարգերում:
Վերը նշված մասնագիտությունների վճարովի համակարգ կարող են ընդունվել այն դիմորդները, որոնք միասնական քննություն չեն հանձնել, բայց հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթում նշված առարկանների քննությունների գնահատականները (մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա):
Հիմք ընդունելով վերը նշված մասնագիտությունների գծով որակավորում ստացած մասնագետների մեծ պահանջարկը համայնքների ղեկավարներին առաջարկվել է հնարավորության սահմաններում` համայնքային միջոցների հաշվին, տրամադրել ուսման վարձավճարների լրիվ կամ մասնակի վճարման աջակցություն, դիմորդի հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնության պարագայում` տվյալ համայնքում համապատասխան մասնագիտացում ստանալուց հետո աշխատանքի անցնելու պայմանով:
Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, նշված մասնագիտությունների գծով ազդակիր դիմորդ հանդիսացող ուսանողների ուսման վարձավճարների մասնակի վճարման աջակցություն ցուցաբերելու հարցում:

You May Also Like

Leave a Reply