Ընթանում են Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան կերպարվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան կերպարվեստի դպրոց, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Դպրոցը հիմնանորոգվում է Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ։
Աշխատանքներն իրաանացնող Կանակա շինարարական ընկերության տնօրեն Հայկ Հովիվյանը ներկայացրել է կատարված աշխատանքները։
Կերպարվեստի դպրոցը նոր շունչ է ստացել։ Արդեն իսկ տեսանելի է մշակութային ակտիվ կենտրոն դառնլու խոստումնալից հեռանկարը։
Դասասենյակների լուսավորություն, որը կարևոր պայման է նկարչի համար, ցուցասրահների առաստաղի գորշ գույն, որ պարտադրում է ուշադրությունը լուսավոր պատերին սևեռել․ դպրոցը նորոգելիս հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք։Շինարարները այն ոչ թե պարզապես նորոգել, այլ համայնքում նոր մշակութային միջավայր ստեղծելու միտումով են աշխատել։
Շենքն իր ողջ շուքով ներկայանալու և հարկի տակ ընդունելու պատրաստ կլինի ապրիլին։

You May Also Like