Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը, Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ, իրականացնում են քաղաքային կառավարման, հանրային տրանսպորտի, աղբահանության/թափոնների կառավարման և քաղաքաշինության ոլորտների բարելավմանն ուղղված ծրագիր՝ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք (Alliance for Better City Governance))

Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը, Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ, իրականացնում են քաղաքային կառավարման, հանրային տրանսպորտի, աղբահանության/թափոնների կառավարման և քաղաքաշինության ոլորտների բարելավմանն ուղղված ծրագիր՝ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք (Alliance for Better City Governance))։
Ծրագրի բաղադրիչներից մեկը Վանաձոր և Գյումրի քաղաքներում հանրային տրանսպորտի համակարգի բարելավումն է, որին հասնելու նպատակով մշակվել է տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծ։ Նշված փաստաթղթի նպատակն է՝ Գյումրի և Վանաձոր համայնքներում ներդնել արդյունավետ և բարձր արտադրողականությամբ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանց՝ հիմքում դնելով անվտանգ, էկոլոգիապես մաքուր և սպասարկման բարձր որակ ապահովող տրանսպորտային միջոցների շահագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներդնել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների միջազգային չափանիշներին համապատասխան տոմսավավերացման էլեկտրոնային համակարգ։
Գյումրի համայնքում տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ՏԻՄ-ին և հանրությանը ներկայացնելու նպատակով Գյումրի համայնքում տեղի ունեցավ հանրային բաց լսում և քննարկում՝ սույն թվականի հուլիսի 28-ին, ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկմանը որպես զեկուցող հանդես եկավ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» («ԿԿԿ Դաշինք») ծրագրի տրանսպորտային հարցերով փորձագետ Դավիթ Մելքոնյան
Հանրային քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու համայնքապետ Վ․ Սամսոնյանը․ քննարկմանը մասնակցում էին Գյումրի համայնքի ավագանիներ, համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետը և աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի ոլորտի խոշոր արտադրող «Յութոնգ» ընկերության ներկայացուցիչներ, ԿԿԿ Դաշինք ծրագրի ղեկավար՝ Ն․ Լափաուրին, ծրագրի անձնակազմը և քաղաքացիներ։
Հանրային լսման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում․․․․․․․
With funding from the European Union, the second and third largest cities of Armenia, Gyumri and Vanadzor, with the support of the European partner city of Pila, Poland, are implementing a project aimed at improving the areas of urban management, public transport, garbage collection/waste management and urban development: “ALLIANCE FOR BETTER CITY GOVERNANCE”
\One of the components of the project is the improvement of the public transport system in the cities of Vanadzor and Gyumri, in order to achieve this, a draft transport strategy and action plan has been developed. The purpose of the mentioned document is to implement an effective and highly productive intra-community regular passenger transportation route network in Gyumri and Vanadzor communities, based on the need for safe, environmentally clean and high-quality service vehicles, as well as to introduce an electronic ticket validation system in accordance with international standards for intra-community regular passenger transportation.
In order to present the project of the transportation strategy and action plan in Gyumri community to the local government and the public, a public hearing and discussion was held in Gyumri community on July 28 of this year at 15:00 in the administrative building of Gyumri community administration.
Davit Melkonyan, an expert on transportation issues of the program “ALLIANCE FOR BETTER CITY GOVERNANCE” (“ABC.GoV“) acted as a speaker at the public discussion.
Mayor of Gyumri V. Samsonian, Gyumri community councilors, the head of the transport department and employees of the community hall, representatives of non-governmental organizations, representatives of “Yutong” company, a large producer of the transport sector, head of the KKK Alliance project, N. Lapauri, project staff and citizens.
The results of the Town Hall will be published soon.

You May Also Like