ԿԿԿ դաշինք ծրագրի աշխատանքային խմբերի պլենար նիստ

Նոյեմբերի 12-ին 13․00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ԿԿԿ Դաշինք ծրագրի Աշխատանքային խմբերի պլենար նիստը: Ձևավորվեցին 3 ախատանքային խմբեր՝ քաղաքաշինության, աղբահանության կազմակերպման, հանրային տրանսպորտի ոլորտում։ Աշխատանքային խմբերը ծրագրի փորձագետների հետ համատեղ պետք է աշխատեն համապատասխան ոլորտների քաղաքականությունների, օրենսդրության մշակման և վերլուծության վրա՝ առաջնահերթ խնդիրներով պայմանավորված։ Աշխատանքայն խմբերը կմշակեն առանձին աշխատանքային պլաններ և ժամանակացույցեր։
Աշխատանքային խմբերի անդամներ են հանդիսանում՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր վարչությունների, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության արդյունաբերության և թվայնացման վարչությունների, ՀՀ Կադաստրի կոմիտեի, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, ՀՀ Համայնքների միության, Լոռու և Շիրակի մարզպետարանների կոմունալ տնտեսության, տրանսպորտի բաժինների, Գյումրի համայնքի ավագանու, ՀԿ և ՔՀԿ-ը ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծրագրի փորձագետները:
Աշխատանքային խմբերի պլենար նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԿԿ Դաշինք Ծրագրի ղեկավար տիկին Նատալյա Լափաուրին։
Տիկին Լափաուրին ներկայացրեց Ծրագրի շնորհանդեսը, որին հաջորդեց քննարկում։ Ձևավորվեցին թեմատիկ Աշխատանքային խմբեր, քննարկվեց և հաստատվեց Աշխատանքային խմբերի գործունեության կանոնակարգը, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակացույցը։

You May Also Like