ԿԿԿ Դաշինք Դասընթացների մասնակցության հայտ

Դրամաշնորհային ծրագրերի հայտի լրացման դասընթաց
Հրավիրում ենք «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ծրագրերով հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու դրամաշնորհային հայտեր նախապատրաստելու հատուկ դասընթացին: Դասընթացներն իրականացվելու են հետևյալ վայրերում՝
– Վանաձորի համայնքապետարան, 13.09.2023, սկիզբը՝ 11:30, ավարտը 15:00
– Գյումրու համայնքապետարան, 15.09.2023, սկիզբը՝ 11:30, ավարտը 15:00
– Առցանց 16.09.2023, սկիզբը՝ 10:00, ավարտը 12:00

Ենթադրամաշնորհային ծրագրերի մասին ընդհանուր տեղեկություն
Դրամաշնորհային ծրագրերը պետք է իրականացվեն Վանաձորում և/կամ Գյումրիում ու տևեն առավելագույնը 7 ամիս:
Ծրագրի բյուջե՝ 20,000-60,000€
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբեր 24, 2023
Նշում. հայտերի ընդունման վերաբերյալ բոլոր մանրամասները հասանելի են միայն անգլերեն լեզվով՝ https://vanadzor.am/abc_gov_31_08_2023/:
Հայտադիմումը և բյուջեն հասանելի են հետևյալ հղմամբ:
Հայտերի փաթեթները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով:

Դասընթացին կարող են մասնակցել
– Շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրականացնում կամ նախատեսում են իրականացնել ծրագիր Վանաձորում կամ Գյումրիում
– Վարժ տիրապետում են անգլերեն լեզվին
– Ամբողջությամբ լրացրել են մասնակցության հայտը (խնդրում ենք դատարկ հարցաշար չհանձնել)
Ընտրված մասնակցիներին կտրամադրվի մանրամասն օրակարգը և լրացուցիչ այլ տեղեկություն:

Հայտադիմումներն ընդունվում են մինչ սեպտեմբերի 11-ը ներառյալ

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով:

 

You May Also Like