ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ, ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը

Մարտի 16-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա համայնքների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ, ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը:
Ղեկավար կոմիտեն Ծրագրի հիմնական որոշում կայացնող մարմինն է:
Ղեկավար կոմիտեի անդամներն են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, Վանաձորի, Գյումրու և Պիլայի համամայնքների ղեկավարները, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Կադաստրի կոմիտեի, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի համայնքների միության, Լոռու և Շիրակի մարզպետարանների, Վանաձորի և Գյումրու համայնքների ավագանու անդամներ, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստի օրակարգում ներառված էին նախորդ տարվա Ծրագրի գործունեության արդյունքների ամփոփման և առաջիկա տարվա աշխատանքային պլանի հաստատման հարցերը։
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու համայնքապետ Վ․ Սամսոնյանը և Պիլայի քաղաքապետ Պ․ Գլովսկին։
Նիստի մասնակիցները հաստատեցին օրակարգը, Ծրագրի տարեկան գործունեության արդյունքները հանգամանորեն ներկայացրեց Ծրագրի ղեկավար Ն․ Լափաուրին, այնուհետև քննարկվեց և հաստատվեց Ծրագրի առաջիկա տավա աշխատանքային պլանը։
Ղեկավար կոմիտեի անդամները քնարկեցին նաև Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները։ Նիստին առցանց մասնակցում էին նաև Պիլայի գործընկերները։
Օրակարգի բոլոր հարցերը միաձայն հաստատվեցին։

You May Also Like