Արկադի Փելեշյանի անակնկալը 100-ամյա հոբելյարին

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել են Վանաձորի բնակչուհի Վարդանուշ Անդրեասյանին, ով նշում է իր 100-րդ տարեդարձը։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է 100-ամյա տատիկի տարեդարձը՝ մաղթելով քաջառողջություն և անհոգ օրեր։
Վարդանուշ Անդրեասյանի համար համայնքի ղեկավարի այցելությունը հաճելի անակնկալ էր։
Համայնքի ղեկավարի հարցի, թե’ տատիկն առողջությունից հո չի՞ բողոքում, ասացին՝ միայն լսողությունն է ծանրացել, նույնիսկ տնամեձ այգին իր ձեռքով է մշակում։
Վանդանուշ տատիկը շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, խնդրեց’ տորթի մոմերը հյուրերը փչեն, ասաց, որ իրենք էլ 100- տարի ապրեն։

You May Also Like