Սիրելի‘ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում են Հայկական բանակի օրը։
Մեր բանակը մեր պետության ու ազգի անվտանգության, մեր սահմանների կայունության երաշխավորն է։ Մեր բանակը մեր ժողովրդի ամենաաարժեքավոր ձեռքբերումներից մեկն է, թերևս ամենակարևորը։ Բոլոր դժվարություններով, անդառնալի կորուստներով և միևնույն ժամանակ սխրանքներով անցած մեր բանակը կայացած է և կանգնած է՝ որպես մեր պետականության ամուր հենասյուն։
Մեծ պատիվ է հայոց բանակի զինվոր լինելը։
Փա‘ռք մեր զինվորների, փա‘ռք մեր ազատամարտիկներին։
Խոնարհվում ենք մեր հայրենիքի ու պետության համար անմահացած բոլոր հերոսների անմահ հիշատակին։
Սիրելի‘ զինվորականներ, շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հոգու ամրություն, անկոտրում կամք, ուժ ձեր բազկին և խաղաղ ծառայություն։