Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

«Սիրելի՛ ուսանողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական կյանքը առանձնահատուկ շրջան է, որն ամեն պահ բացում է ձեր առջև նոր հորիզոնները, իսկ ստացած գիտելիքները ձեզ ավելի վստահ են դարձնում ապագայի նկատմամբ։
Ուսանողական տարիները ձեռքբերումների, համարձակ քայլերի և ակտիվ գործունեության տարիներ են։ Հենց այս ժամանակ են կերտում ապագան, ընտրելով մասնագիտություն՝ ճանապարհը, որով անցնելու եք ձեր մեծ նպատակներին հասնելու համար։
Շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով աշխատասիրություն, համարձակություն, ներշնչանք և ձեռքբերումներ»։

You May Also Like