«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը։
Այն կարևոր խորհուրդ ունի՝ բարձրացնելու տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Ժողովրդի վստահությունը մեր հենասյունն է։ Տեղական ինքնակառավարման որակից է կախված յուրաքանչյուրիս կյանքի որակը։ Այստեղ են լուծվում մեր առօրյա կյանքի առանցքային խնդիրները, սոցիալական, տնտեսական և քաղաքական կարևոր հարցերը։
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Առջևում դեռ շատ անելիքներ ունենք։ Վստահ եմ, որ պատրաստակամության ու ջանքերի, համառ աշխատանքի շնորհիվ հաջողելու ենք»։