Սիրելի’ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Սահմանադրության օրը։ 28 տարի առաջ ընդունվեց երկրի Հիմնական օրենքը, որն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների առաջնահերթությունը, սահմանում է կառավարման ժողովրդավարությունը։
Սահմանադրության հիմնական գաղափարը հասարակության և պետության զարգացումն է։
Մենք պետք է գիտակցենք, որ մեր պետության զարգացումը բաղկացած է բոլորիս ամենօրյա հաջողություններից, աշխատանքից և պետության հանդեպ մեր պատասխանատվությունից։
Հիշենք, որ չեն կարող լինել իրավունքներ առանց պարտականությունների։
Շնորհավորում եմ բոլորիս։ Մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի հանդեպ։