Սիրելի կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա, գարնան, սիրո և գեղեցկության տոնի առթիվ։
Ջերմությամբ ու զարթոնքով լցված այս գարնանային տոնը մեծարանքի ու գնահատանքի ևս մի առիթ է։
Բնությունը կանանց օժտել է անզուգական գեղեցկությամբ, քնքշությամբ ու անձնուրաց նվիրվածությամբ, իմաստությամբ ու անսահման համբերությամբ։
Դուք պահպանում եք ընտանեկան օջախը, մեծացնում երեխաներին, հաջողությունների եք հասնում մասնագիտական և հասարակական գործունեության մեջ՝ միշտ մնալով կանացի և գեղեցիկ։
Գարնանային այս օրը բոլոր կանանց մաղթում եմ ժպիտներ, տոնական տրամադրություն, ընտանեկան երջանկություն, բարեկեցություն, քաջառողջություն։
Եղեք միշտ հմայիչ և սիրված: