Վանաձոր քաղաքի կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի բաց առաջնություն

Մայիսի 1-ից 2-ը «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի մարզադահլիճում անցկացվեց Վանաձոր քաղաքի 2007-2009թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի  բաց առաջնություն՝ 10 քաշային կարգերում: Առաջնությանը մասնակցում էին Վանաձորի մարզական կազմակերպություններից 60-ից ավել պատանի ձյուդոիստ:

Պարգևատրման արարողությանը ներկա էին Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Գոռ Հարությունյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, բաժնի աշխատակիցները, վաստակավոր մարզիչներ և անվանի մարզիկներ:

Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, իսկ  մրցանակակիրները՝ պատվոգրերով և մեդալներով:

Հաղթողներն են`

27կգ  Մանուկյան Մենուա,

30կգ  Հակոբյան Աղասի,

34կգ  Կիրակոսյան Վահան,

38կգ  Գալստյան Ռուբեն,

42կգ  Սիմոնյան Էդիկ,

46կգ  Համբարյան Ժիրայր,

50կգ  Էվոյան Նարեկ,

55կգ  Առաքելական Գոռ,

60կգ  Սարուխանյան Տիգրան,

+60կգ Բարսեղյան Դավիթ:

Շնորհակալագիր հանձնվեց «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվին:

You May Also Like