Հոկտոմբերի 4-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու անդամներից 14-ը: Օրակարգում մեկ հարց էր՝ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: Ներկայացված էր Ռայներ Քրիստիան Քոզելի թեկնածությունը:
Որոշման նախագիծը ներկայացնելիս՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդգծեց. «Նման մարդկանց պետք է գնահատել, որովհե
տև նրանք, առանց որևէ շահ հետապնդելու, առանց որևէ ակնկալիք ունենալու, իրենց կյանքի մի հատվածը նվիրել են հայ ժողովրդին»:
Որոշման նախագիծն ավագանին միաձայն հաստատեց: Վերջում համայնքի ղեկավարը խոսեց «Վանաձորի օր» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների մասին: Նիստի վերջում ավագանու անդամները քննարկեցին քաղաքի տարածքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, դիտահորերի գողացված կափարիչներին վերաբերող և մի շարք այլ հարցեր: