Սեպտեմբերի 13-ին ուրախ մթնոլորտ էր տիրում Վանաձոր քաղաքի Տարոն 3-րդ թաղամասում: Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Լիտվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԱՄՆ դեսպանատան ավելի քան 20 աշխատակիցներ սեպտեմբերի 20-ին Վնաաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան <Աջակցող ձեռքեր> կազմակերպության և Հայաստանի <Ֆուլեր Տնաշինական կենտրոն>> ԲՀԿ-ի կողմից կազմակերպված <Կառուցում են դեսպանները> միջոցառմանը՝ օգնելով շուրջ 26 տարի վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կառուցել իրենց տները:
Վանաձոր քաղաքի Տարոն 3-րդ թաղամասում կառուցվող շենքի ապագա բնակիչները պաշտոնատար անձանց հետ կատարել են շենքի հատակի բետոնալցման աշխատանքներ, նրանց են միացել նաև քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցները:
Ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը մեկնարկել է 2008թ-ին և իրականացվում է <Առդա> բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանյի և Հայաստանի <Ֆուլեր տնաշինական կենտրոն> ԲՀԿ-ի եռակողմ համագործակցության շնորհիվ, որի արդյունքում նույն թաղամասում 47 ընտանիք արդեն ապրում է սեփական հարկի տակ, ևս 8 ընտանիք շուտով կվայելի այդ երջանկությունը:
Բազմաբնակարան շենքի շինարարությունը կավարտվի տարեվերջին, և ընտանիքները կտեղափոխվեն իրենց հարմարավետ բնակարանները: