Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ, կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (Ձև 1)
- Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
- Ինքնակենսագրություն (Ձև 4)
- Մեկ լուսանկար՝ 3×4 չափի
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 12:00-ին ք. Վանաձոր Մաշտոցի 17 (թիվ 5 մսուր-մանկապարտեզի շենք):
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/25156
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
098119988