Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյան գլխավորությամբ այցելեցին Վանաձորի զինվորական հին և նոր պանթեոններ, հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երեք պատերազմներին հայրենիքի համար զոհված ազատամարտիկների շիրիմներին։
Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին։