Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 33-րդ փառատոնի մասնակցի դպրոցների պարգևատրման արարողությունը։
Ներկաներին ողջունեց համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։ Նա կարևորեց մանկավարժների արտադասարանային աշխատանքը երեխաների սոցիալացանացման ու զարգացման գործում։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհավորեց երեխաների պատշաճ մասնակցությունն ապահովելու և համագործակցության համար։
Փառատոնը հիմնադրել է և շարունակում է կազմակերպել Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը։
Փառատոններն անցկացվում են Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հանձնառությունների շրջանակում․ կրթական հաստատություններում միջոցառումների անցկացման միջոցով աշխատանքներ են կատարում երեխաների իրավունքների և շահերի ոտնահարումը կանխարգելելու, անչափահասների շրջանում իրավախախտումները, հակահասարակական վարքի դրսևորումները կանխարգելելու և երեխաների սոցիալականացման նպատակով։
Փառատոնի մասնակից դպրոցները և ժյուրիի կազմը շնորհակալագրեր ստացան լավագույն մասնակցության և անաչառ գնահատելու համար