ՈՐՈՇՈՒՄ N 135

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2020 թվականի N 135

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2 ԹԱՂԱՄԱՍ, ՔՇՀ-4 ԹԻՎ 21-23 ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊՈՒՐԱԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ.  դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի պահանջներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-4 թիվ 21-23 շենքերի հարավային մասում գտնվող պուրակն անվանակոչել «Հերոսների պուրակ» անվամբ` Արցախյան պատերազմում նահատակված հերոսների անունը հավերժացնելու նպատակով:

ԿՈՂՄ (20) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Խ.Վարդանյան Ա.Խաչատրյան
Ա.Ափինյան Տ.Նազարյան
Հ.Մովսիսյան Ք. Մարուքյան
Վ.Ավագյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան
Մ.Ապերյան Ա.Լոքյան
Հ.Ղամբարյան Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like