«Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ)

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական
գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց
առկայության դեպքում)։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 06-ը ներառյալ, ամեն
օր ժամը ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու դեկտեմբերի 11-ին, ժամը 13։00-ին, ք. Վանաձոր, ՈՒսանողական 91 հասցեում։
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/25156:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (098) 77-18-77 հեռախոսահամարով:

You May Also Like