ԱՊՐԻԼԻ 29-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ

Ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շաբաթօրյակի օրը ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
Վանաձորի համայնքապետարանը ներգրավելու է իր ունեցած ողջ միջոցներն ու տեխնիկան։ Կոչ ենք անում քաղաքացիներին ևս մասնակցել շաբաթօրյակին՝ միասին բարեկարգելու մեր շրջակա միջավայրը։
Շաբաթօևյակի մեկնարկի և ուղղությունների մասին հավելյալ կտեղեկացնենք։

You May Also Like