Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 173
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 18 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 128 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Վանաձոր համայնքի ավագանու 18 հոկտեմբերի 2019 թվականի «Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցումը կազմակերպելու համար ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալու և աշխատակիցների աշխատավարձի չափեր սահմանելու մասին» թիվ 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին կետում «84000-ական (ութսունչորս հազարական)» բառերը փոխարինել «104000-ական (հարյուր չորս հազարական)» բառերով և «90000 (իննսուն հազար)» բառերը փոխարինել «112000 (հարյուր տասներկու հազար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից:
ԿՈՂՄ (24) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Դ.Հակոբյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ք. Մարուքյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Կ. Բեկչյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Խ.Վարդանյան | Ս.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Վ. Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Ապերյան | Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ