Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 137
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 167 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպության կողմից լիազորված անձ Բագրատ Վալերիկի Ավոյանի դիմումը և լիազորագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 25 սեպտեմբերի 2003 թվականի «Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը շինություն նվիրելու մասին» թիվ 167 որոշումը՝ 2003թ. դեկտեմբերի 09-ի «Փայտե մանկապարտեզային համալիրի նվիրատվության» թիվ 1665 պայմանագիրը համարելով լուծված:
ԿՈՂՄ ( 20) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Լոքյան | ||
Ա.Մատինյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Ափինյան | Կ.Դավթյան | ||
Վ.Ավագյան | Ա.Խաչատրյան | ||
Ս.Մելքոնյան | Ք. Մարուքյան | ||
Ս.Ղամբարյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Ապերյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Դ.Հակոբյան | Կ.Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ