Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 100 օրը ներսից և դրսից

16143780_1250510004986064_5174410304779545726_o2017 թվականի հունվարի 21-ին Վանաձորի երրորդ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրատվամիջոցներին ներկայացավ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, ինչպես ավանդույթն է:

Նման ձևաչափով աշխատանքները ներկայացնելու ընթացքը ենթադրում է համառոտ տեղեկատվություն և այնուհետ՝ հարց ու պատասխան:

Փորձենք վերլուծել Մամիկոն Ասլանյանի կողմից հանրությանը ներկայացված տեղեկությունները ներսից և դրսից:

Դուրսը.

Չնայած առկա որոշակի քաղաքական խոչընդոտների,այնուամենանայնիվ քաղաքացիները հնարավորություն ունեցել են տեսնել և գնահատել Վանաձորի քաղաքապետի և աշխատակազմի գործունեությունը , քանի որ ամենօրյա կյանքում շփվել են այդ աշխատանքների հետ:

Փաստենք, որ քաղաքում աղբահանությունն իրականացվել է պատշաճ մակարդակով և բնակիչների կողմից քաղաքապետարանին ուղղված գրավոր և բանավոր բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ աղբահանությունից բողոքները կտրուկ նվազել են:

Աննախադեպ ցրտաշունչ և ձնառատ եղանակների պայմաններում, եթե օբյեկտիվորեն մոտենանք խնդրին, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները ձյան մաքրման և աղատրման աշխատանքները կատարել են առկա հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ: Եվ անգամ ավելին, քաղաքապետի անձնական կապերի շնորհիվ հնարավոր է եղել լրացուցիչ տեխնիկական միջոցներ ներգրավել: Համենայն դեպս, եթե համադրենք այլ քաղաքների իրավիճակի հետ , Վանաձորի փողոցների և մայթերի անցանելիությունը համեմատական առավելություն ունի:

Փաստենք, Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում, նա առավել քան հասանելի է եղել հանրությանը և քաղաքացիներին ոչ միայն միջնորդավորված՝ ԶԼՄ-ով, այլ նաև սոցիալական ցանցերով: Նա այն եզակի համայնքի ղեկավարներից է, ով անձամբ է վարում սոցիալական ցանցերում իր էջերը և պատասխանում օգտատերերի հարցերին:

Փաստենք , որ Մամիկոն Ասլանյանը 100 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, ընդունել է 200-ից ավելի քաղաքացիների, ինչը ևս աննախադեպ է նախորդ տարիների համեմատությամբ:

Քաղաքացիներին տեսանելի են եղել նաև բազմաթիվ սպորտային , մշակութային միջոցառումներ, որոնք վկայել են, որ այս ոլորտներում քաղաքը բնականոն զարգացում է ապրում:

Փաստենք, քաղաքացիները պարբերաբար տեղեկացվել են նաև Մամիկոն Ասլանյանի բազմաթիվ պաշտոնական հանդիպումների մասին, որոնց արդյունքում նոր աշխատատեղերի ստեղծման և քաղաքային տնտեսության զարգացման հեռանկարներ են բացվում:

Ներսից.

Քանի որ, օբյեկտիվ պատճառներով, հնարավոր չէր իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, պաշտոնավարման 100 օրվա ընթացքում աշխատակազմում սահուն իրականացվեցին կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքապետի և համայնքապետարանի աշխատակազմը համալրվեցին հիմնականում երիտասարդ կադրերով, զուգահեռաբար պահպանելով համայնքային ծառայության ողջ համակարգն իր կադրերով:

Նաև նման կադրային քաղաքականության շնորհիվ էր, որ համայնքապետարանի աշխատակազմը կարողացավ մշակել քաղաքի զարգացման հնգամյա ծրագիր , ուր մանրամասն մշակված են տարբեր ոլորտներում զարգացման 123 ծրագրեր: Բազմաստիճան հանրային քննրակումները ցույց տվեցին, որ ծրագիրը մշակված է մասնագիտորեն բարձր մակարդակով, քանի որ քննարկումների ընթացքում լրացումները և դիտողությունները չեն անցել մեկ տասնյակից:

Համայնքապետարանի աշխատակազմը կիրառելով վարչարարական նոր մոտեցումներ կարողացավ սեփական եկամուտների հավաքագրումն իրականացնել կտրուկ աճով և հավաքագրել շուրջ 40 մլն դրամ ավելի նախորդ տարվա համեմատ:

Ֆինանսական ոլորտում հանրության համար կարևոր մեկ փաստ. Վանաձորի համայնքապետարանը 2016 թվականի բյուջետային տարին և 2017 թվականը սկսել է առանց աշխատավարձի պարտքերի:

Աշխատակազմը համալրվել է արդունավետ կապի համակարգով , որը թույլ է տալիս ոչ միայն տարեկան խնայել շուրջ 1,5 մլն դրամ, այլ նաև այլ մակարդակի բարձրացնել ներհամայնքապետարան և արտահամայնքապետարան հաղորդակցությունը:

Համայնքապետարանի յուրաքանչյուր աշխատակից կարող է վկայել, որ աշխատակազմի աշխատանքները կազմակերպվում են հետևյալ սկզբունքով. քիչ ռեսուրսներով, նվազագույն ժամանակածախսով ՝ մեծ ծավալի աշխատանք:

Համայնքապետարանն անցել է նաև խնայողությունների ռեժիմին՝ էլեկտրաէներգիա, հեռախոսավարձ, ջուր, օժանդակ և գրասենյակային միջոցներ: Այս խնայողությունների արդյունքը հաշվարկելի կլինի տարեվերջին:

 

You May Also Like

Leave a Reply