Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ
Փետրվարի 11-ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնին, որ հռչակված է երիտասարդների օրհնության օր, ժամը 10:30-ին հրավիրում ենք Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցելու Սուրբ պատարագի միասնական աղոթքին և ստանալու օրհնություն:
Պատարագի ավարտին եկեղեցու բակում` Առաջնորդարանին կից, ժամը 12:00-ին տեղի կունենա համերգ-միջոցառում:
Ընթացքում ներկաներին կբաժանվի քաղցրաբլի, իր շնորհավորանքի խոսքը կհղի խորհրդանշական Սբ Սարգիս զորավարը. բակը կզարդարվի նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով (աշխատանքները նաև կվաճառվեն):
Միջացառումն անցկացվում է օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ
Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի
Վանաձորի «Նարեկացի երիտասարդաց միություն