Վանաձոր համայնքի ավագանու 2014թ.-ի օգոստոսի 4-ի արտահերթ նիստում որոշում կայացվեց հայրենական մեծ պատերազմի թվով 22 վետերանների նկատմամբ կիրառել 2014թ-ի գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ: Մասնավորապես, նիստին ներկա ավագանու 12-անդամների կողմից որոշվեց Վանաձոր քաղաքի բնակիչ համարվող Հայրենական Մեծ պատերազմի թվով 22 վետերանների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով ազատել 2014թ-ի գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորություններից:
Միևնույն ժամանակ նաև Վանաձոր քաղաքի համայնքի ավագանին որոշեց նշված 22 սեփականատերերի մասով գույքահարկի և հողի հարկի հաշվառման բազաներում կատարել հարկային պարտավորությունների վերահաշարկ: