2024թ. Վանաձոր քաղաքի ծանրամարտի բաց առաջնություն

Մայիսի 28-ից 31-ը «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց 2007-2009թթ. ծնված պատանիների և աղջիկների Վանաձոր քաղաքի ծանրամարտի բաց առաջնություն։ Այն անցկացվեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի միջոցառումների օրացուցային պլանի համաձայն։
Ծանրամարտի առաջնությանը մասնակցեցին ծանրորդներ նաև Երևանից, Գյումրուց, Կապանից, Քաջարանից, Վեդիից, Արթիկից և Քասախից:
Առաջնության ընթացքին հետրել են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը և բաժնի աշխատակիցները:
Պատանիների առաջնության ըստ քաշային կարգի հաղթողներն են`
Ալեքս Մովսեսյանը (30 կգ),
Դավիթ Պետրոսյանը (35կգ),
Վահե Վարոսյանը (40կգ),
Արթուր Վարոյանը (45 կգ),
Արմեն Ղազարյանը (49կգ),
Տիգրան Ավետիքյանը (55կգ),
Դավիթ Առաքելյանը (61կգ),
Արտուշ Գրիգորյանը (67կգ),
Հարություն Ավետիսյանը (73կգ),
Կարապետ Կարապետյանը (81կգ),
Հովհաննես Ավետիսյանը (89կգ)։
Աղջիկների առաջնությանը ըստ քաշային կարգի հաղթողներն են`
Սոնա Սեփիանյան (59կգ),
Լիանա Ստեփանյան (45կգ),
Անգելինա Գրիգորյան (64կգ),
Աննա Ծատուրյան (կ87գ),
Աննա Գևերգյան (55կգ),
Լարիսա Հարությունյան (55կգ),
Վիկա Հակոբյան (64կգ),
Կարինե Ավդալյան (64կգ),
Սոֆիա Մարգարյան (40կգ),
Արաքսիա Սիրականյան (40կգ),
Օքսաննա Թորոսյան (59կգ)։
Առաջնության հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով,
մեդալներով, գավաթներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:

You May Also Like