Մայիսի 20-ից 21-ը շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Վանաձոր քաղաքի պատանիների և աղջիկների արագ շախմատի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին 80-ից ավել շախմատիստ-շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով:
Տղաների մրցաշարում Արթուր Թադևոսյանը գրավեց առաջին տեղը, Ռուսլան Սահակյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, Տիգրան Խանաղյանը՝ երրորդ տեղը:
Աղջիկների մրցաշարում առաջին տեղը գրավեց Ջուլիետա Ոսկանյանը, երկրորդ տեղ՝ Միլենա Սահակյանը և երրորդ տեղ՝ Մանե Մուրադյանը :
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, մեդալներով:
Շնորհակալագիր հանձնվեց շախմատի մարզադպրոցի տնօրինությանը: