Փետրվարի 10-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ 2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժինը: Մինչ հաշվետու զեկույցը լսելը՝ Մամիկոն Ասլանյանը մի քանի դիտարկում արեց, մասնավորապես այն մասին, որ համայնքապետարանի աշխատանքի հայելային արտապատկերն ու արդյունավետությունը տեսանելի են դառնում լրատվական խմբի թիմային աշխատանքի շնորհիվ: «Ես ուզում եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմն այս տարի ավելի բարձր նշաձող սահմանի, ընդլայնվի գործընկերների բանակը: Մենք քաղաքացիների հետ ամենօրյա շփումներ ունեցող կառույց ենք, ուստի կարևոր է թե՛ իրազեկումը, թե՛ կատարած աշխատանքների լուսաբանումը, ինչի շնորհիվ բարձրանում է համայնքապետարանի վարկանիշը: Վստահ եմ, որ այսուհետ ևս առանձնանալու ենք օպերատիվությամբ և թափանցիկությամբ՝ լինելով օրինակ շատ համայնքապետարանների համար»,-ասաց քաղաքապետը:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի կողմից 2019 թ.-ին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը:
2019 թվականի ընթացքում բաժնի աշխատակիցների կողմից, ինչպես նաև այլ բաժինների հետ համագործակցությամբ, համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է 346 տեղեկատվություն, տեսանյութ, հայտարարություն և տեղեկատվական այլ բնույթի հրապարակում: Կարելի է փաստել, որ տարվա կտրվածքով, միջինացված, ամեն օր հրապարակվել է որևէ կարգի տեղեկատվություն:
Համայնքապետaրանի կողմից իրականացված կամ կազմակերպված ոչ մի միջացառում կամ իրադարձություն դուրս չի մնացել պաշտոնական կայքից կամ սոցիական ցանցից, ի շնորհիվ նաև համայնքի ղեկավարի մամլո քարտուղարի և դրանք ներկայացվել են օպերատիվ կարգով:
Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրազեկվել , կազմակերպվել և իրականացվել է համայնքի ղեկավարին կից 3 խորհրդակացական մարմիններում աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների անդամության գրանցումը և անձնական տվյալների վերլուծությունը:
Բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել են իրազեկման, կազմակերպչական, արարողակարգային, արձանագրային աշխատանքներ 9 ավագանու նիստերի և 7 հանրային լսումների ընթացքում:
Բաժնի կողմից իրականացվել է համայնքապետարան և քաղաքացիների սպասարկման գրասենյակ քաղաքացիների այցերի մեկշաբաթյա մոնիտորիգ և արդյունքների մասին զեկուցվել է աշխատակազմի քարտուղարին: Քաղաքացիների այցերը մոնիտորինգի ընթացքում կազմել է միջինը 110 մարդ/օր:
Բաժնի աշխատակիցների կողմից տեսանյութի և տեսապատկերների միջոցով նախապատրաստվել, մոնտաժվել և ավագանու նիստին է ներկայացվել համայնքի ղեկավարի 2018 թվականի կատարված աշխատանքների հաշվետվությունը և 2020 թվականի բյուջեի նախագիծը՝ նախորդ տարիների համեմատականով:
Բաժնի աշխատակիցների կողմից ապահովվել է 367 քաղաքացիների ընդունելություն համայնքի ղեկավարի մոտ և ընդունելությունների արդյունքում ձևակերպվել են 845 հանձնարականներ:
Աշխատակզմի քարտուղարի հանձնարարությամբ մշակվել, լրացվել և ներկայացվել է «Հայաստանի Համայնքների Միություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության “Տարվա նշանակալից առաջընթաց” անվանակարգում Վանաձորը լավագույն համայնք ճանաչվելու հայտ՝ կից տեսանյութով: Վանաձորը ճանաչվել է հաղթող “Տարվա նշանակալից առաջընթաց” անվանակարգում:
Արխիվացվել են ավագանու բոլոր նիստերի, հանրային լսումների և միջոցառումների տեսանյութերը և ֆոտոնկարները 56.7 GB ծավալով:
Պատասխանվել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում 5 հարցման: