Համայնքապետարանի աշխատակազմի բաժինները շարունակում են հանդես գալ 2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվություններով: Փետրվարի 11-ին Վանաձոր համայնքի ղեկավարին հաշվետվություն ներկայացրեց նաև աշխատակազմի Իրավաբանության բաժինը:
Մամիկոն Ասլանյանն ընդգծեց այն հանգամանքը, որ վերջին շրջանում որոշակի բարձրացել է ժողովրդի իրավագիտակցությունը, իրազեկվածության, մասնակցության, հանրային հարթակներում խոսքի ազատության իրացման աստիճանը: Փաստաթղթաշրջանառության մեծ ծավալի ծանրաբեռնվածությունն իր վրա զգում է նաև Իրավաբանական բաժինը: Համայնքի ղեկավարը շեշտեց, որ սա մասնագիտական հմտությունները կատարելագործելու ևս մեկ առիթ է: «Այսօր՝ օրենսդրական փոփոխությունների ժամանակահատվածում, պարտավոր ենք գործել ավելի օպերատիվ, որպեսզի կարողանանք նոր օրենքներն ու իրավական ակտերը նույնականացնել, որպեսզի իրավական դաշտում խնդիրներ չառաջանան»,-եզրափակեց քաղաքապետը:
Նա հանձնարարեց հետևողական լինել Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հետ կապված իրավական խնդիրների կարգավորմանը, փորձել գտնել դրա իրավական լուծումները: Համայնքի ղեկավարը հանձնարարեց նաև ուշադրության կենտրոնում պահել Վանաձոր համայնքի տարածքում գտնվող բոլոր այգիների վարձակալության պայմանագրերը, որպեսզի այդ տնտեսվարողները պատշաճ կերպով կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները:
Ապա 2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Իրավաբանական բաժնի պետ Արևհատ Հովհաննիսյանը:
Իրավաբանական բաժնում չկատարված վճիռներով և վճարման կարգադրություններով դատարաններից ստացվել են կատարողական թերթեր և սահմանված ժամկետներում ներկայացվել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացվել են զեկուցագրեր և արձանագրություններ՝
. գույքահարկի և հողի հարկի և վարձակալության գծով 31 զեկուցագիր, վճարվել է 1672938 ՀՀ դրամ,
. տաքսու ծառայություն մատուցելու համար (2015, 2016, 2017, 2018 թթ.) 30 զեկուցագրեր, վճարվել է 280339 ՀՀ դրամ:
. առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնից 19 զեկուցագիր,
. ճարտարապետության և քաղաքաշինության բաժնից 52 զեկուցագիր:
Տեղական տուրքերով գանձվել է 200000 ՀՀ դրամ:
Վարչական իրավախախտումներով կայացվել է 23 որոշում:
Վարչական իրավախախտումներով գանձվել է 1790000 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվել գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման վերաբերյալ գործեր, որից վճարվել է 2841297 ՀՀ դրամ:
Սնանկության գործով գանձվել է 2189814 ՀՀ դրամ:
Աղբահանության գծով գանձվել է 115150 ՀՀ դրամ:
08.01.2019 թվականից մինչև 30.12.2019 թվականը իրավաբանական բաժնի կողմից գանձվել է 9089538 ՀՀ դրամ:
Ապահովվել է 106 դատական նիստերի ներկայացուցչություն, որից 32-ը քաղաքացիական, 74-ը վարչական գործերով:
08.01.2019 թվականից մինչև 30.12.2019 թվականը իրավաբանական բաժին մուտքագրվել են 891 հանձնարարականներ:
Գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, սնանկության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով հավաքագրվել է 9089538 ՀՀ դրամ, չվճարված գումարների մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց մեծ մասը բավարարվել է դատարանի կողմից և ներկայացվել հարկադիր կատարման, իսկ մի մասը գտնվում է դատարանի վարույթում:
Տեղի են ունեցել 143 վարչական վարույթների լսումներ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել են համայնքի ղեկավարի որոշումներ, ավագանու որոշումներ, կազմվել են նաև համայնքի ղեկավարի կարգադրություններ և աշխատակազմի քարտուղարի հրամաններ:
Ստուգվել է 4264 նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, որոնցից՝ 2480-ը համայնքի ղեկավարի որոշումներ, 185 ավագանու որոշումներ, 1085 համայնքի ղեկավարի կարգադրություններ, 515 աշխատակազմի քարտուղարի հրամաններ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել է 948 ելիցի նախագծեր:
Կազմվել և դատարան են ներկայացվել հայցադիմումի պատասխաններ, առարկություններ, միջնորդություններ:
Անհրաժեշտության դեպքում տրվել են բանավոր իրավաբանական խորհրդատվություններ քաղաքացիներին և աշխատակազմի գրեթե բոլոր բաժիններին: Իրականացվել են կազմվող կանոնակարգի և կանոնադրությունների պատրաստման աշխատանքներ: Ստուգվել են համայնքապետարանի տարբեր բաժինների կողմից ներկայացված պայմանագրերի, գրությունների համապատասխանությունը օրենսդրությանը:
Կատարվել են ղեկավարության հանձնարարությունները և քաղաքացիների ընդունելություններ: