2018 թվականի Վանաձորի հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մարտի 16-ին և 20-ին Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվել է հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների  աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա:

1-ից 3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայում

1 տեղ է գրավել թիվ 8 դպրոցի թիմը,

2-րդ տեղ՝ թիվ 28 դպրոցի թիմը,

3-րդ տեղ՝ թիվ 19 դպրոցի թիմը:

4-ից 7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայում

1 տեղ է գրավել թիվ 27 դպրոցի թիմը,

2-րդ տեղ՝ թիվ 3 դպրոցի թիմը,

3-րդ տեղ՝ թիվ 25 դպրոցի թիմը:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով:

Շնորհակալագրեր են հանձնվել նաև մրցավարական կազմին և «Կենտրոն» համալիր մարզադպրոցի կոլեկտիվին:

Առաջին, երկրորդ տեղեր գրաված թիմերը կմասնակցեն առաջիկայում կայանալիք մարզային առաջնությանը:

You May Also Like