2018թ. Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ տարիքի երեխաների սպորտլանդիա

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 4-ին Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ տարիքի երեխաների սպորտլանդիա: Մասնակցության հայտ էր ներկայացրել 12 թիմ, սակայն մասնակցեցին 11 թիմ:

Համայնքի ղեկավարի անունից ողջույնի խոսք հղեց Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Մասնակիցները միմյանց հետ մրցեցին  հետևյալ մրցաձևերում`

  • փոխանցումավազք արգելքների հաղթահարումով,
  • խաղային փոխանցումավազք,
  • անցում աթլետիկական արգելքների միջով,
  • վարժություն մանկական երկանիվ հեծանիվով,
  • «օլիմպիական խորհրդանիշի հավաքում»:

Փոքրիկները կարողացան իրենց ոգևորությամբ և խանդավառությամբ աշխույժ մթնոլորտ ստեղծել և բարձր տրամադրություն հաղորդել ներկաներին:

1 տեղ գրավեց թիվ 5 ՆՈՒՀ-ի «Արևներ» թիմը,

2-րդ տեղ՝ թիվ 35 ՆՈՒՀ-ի «Առագաստ» թիմը,

3-րդ տեղ՝ թիվ 3 ՆՈՒՀ-ի «Աստղիկներ» թիմը:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, իսկ թիմերի մասնակից երեխաները` նվերներով: Հաղթող և մրցանակակիր թիմերի տնօրեններին հանձնվեցին ծաղկեզամբյուղներ, իսկ մասնակից թիմերի տնօրեններին` շնորհակագրեր և ծաղիկներ:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաև մրցավարական կազմին և «Կենտրոն» համալիր մարզադպրոցի կոլեկտիվին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաղթող և մրցանակակիր թիմերին հանձնվեցին համապատասխան հավաստագրեր, ինչպես նաև հեծանիվներ:

Մրցանակակիր թիմերը կմասնակցեն առաջիկայում կայանալիք մարզային առաջնությանը:

You May Also Like