Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության (ԽՀ) հանձնաժողովը 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անց է կացնելու հայ պոեզիայի և ասմունքի 22-րդ համաքաղաքային, մանկապատանեկան ավանդական փառատոնը:
Փառատոնը նպատակաուղղված է երեխաների համակողմանի, ներդաշնակ զարգացմանը, նաև արվեստի, գրականության միջոցով մատաղ և երիտասարդ սերնդի հոգևոր, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանը: Փառատոնը նպաստում է նաև երեխաների վարքագծի անցանկալի դրսևորումների, հակահասարակական արարքների կանխմանը:
Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական ադապտացիայի և հասարակության մեջ ինտեգրման գործընթացին նպաստելու համար ցանկալի է օժտված, շնորհալի երեխաների հետ փառատոնի առաջին փուլին ընդգրկել նաև առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով, սահմանափակ կարողություններով երեխաներին:
Փառատոնի պահանջները`
Փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան ասմունքողներ և ստեղծագործողներ:
Դպրոցները կարող են ներկայացնել թատերական ներկայացումներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ:
Պարտադիր ծրագիր`
1-5-րդ դասարանի ասմունքողներ
• 2 ստեղծագործություն` մանկական և հայրենասիրական
6-րդ և ավելի բարձր դասարանների ասմունքողներ
• 3 ստեղծագործություն հայ և համաշխարհային դասականներից, որից` մեկ հայրենասիրական, մեկ լիրիկական և մեկը` ըստ ցանկության:
•
Ստեղծագործողները
• 2-3 սեփական ստեղծագործություն (տպագիր)
Ցանկալի չէ` ծրագրում ընդգրկել ողբեր, մշտապես հնչվող ստեղծագործություններ:
Գերադասելի է`
• ծրագրում ներկայացնել դպրոցական ծրագրից դուրս ստեղծագործություններ, որոնք համապատասխանում են երեխայի տարիքին և ունակություններին
Առաջարկվում է`
• դպրոցի գրականության ուսուցիչների աջակցությունը ասմունքողների ծրագրի ընտրությանը
• դպրոցում անցկացնել պոեզիայի փառատոն և լավագույն ճանաչված ասմունքողներին ու ստեղծագործողներին ներկայացնել քաղաքային փառատոնին
Բարձր են գնահատվում լավագույն հումորը և երգիծանքը:
Փառատոների մասնակցության հայտերը համաձայն կից ձևաթերթի անհրաժեշտ է մինչև 2014թ. հոկտեմբերի 10-ը ներկայացնել ԽՀ հանձնաժողովին (քաղաքապետարանի թիվ 405 սենյակ, հեռ.2-40-76):
Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 22-րդ փառատոնի մասնակցության հայտաձևը կարող եք ներբեռնել
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ