Վանաձորի քաղաքապետարանն ամփոփել է 2013 թվականին քաղաքապետի մոտ քաղաքացիների ընդունելության տվյալները: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի մոտ ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել ըստ գործող կարգի, իսկ ընդունելություններն իրականացվում են ամեն ամսվա առաջին և երրորդ չորեքշաբթի օրերին: Քաղաքապետարանի բաժնի պետերի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Ընդ որում, քաղաքապետրանի բաժնի վարիչների մոտ ընդունելության համար քաղաքացիների նախնական հերթագրում չի իրականացվում:
Համաձայն ամփոփ տվյալների , 2013 թվականին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ հերթագրվել և ընդունվել են 315 քաղաքացի:
Ըստ եռամսյակների քաղաքապետի մոտ ընդունելության եկած քաղաքացիների քանակական տվյալներն ունեն հետևյալ տեսքը.
1-ին եռամսյակ – 71 քաղաքացի
2-րդ եռամսյակ – 94 քաղաքացի
3-րդ եռամսյակ – 80 քաղաքացի
4-րդ եռամսյակ – 70 քէաղաքացի
Ընդամենը՝ 315 քաղաքացի