Լրացավ 1988թ․ ավերիչ երկրաշարժի 36-րդ տարին

Այսօր` 1988թ․ ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Նահատակաց» պուրակում կատարվեց երկրաշարժի զոհերի հիշատակի հոգեհանգստյան կարգ։
Հոգեհանգստյան կարգը կատարեց Գուգարաց թեմի հոգևոր դասի քահանա Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը: Արարողությանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ, համայնքապատկան հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

You May Also Like