Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 113
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. հոկտեմբերի 26-ի հերթական նիստի օրակարգը.
- Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. հոկտեմբերի 26-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝ Վ.Գրիգորյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝ Վ.Գրիգորյան
- Վանաձորի համայնքի 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին
զեկ.՝ Վ.Դավիթավյան
- Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցումը կազմակերպելու համար ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալու և աշխատակիցների աշխատավարձի չափեր սահմանելու մասին
զեկ.՝ Ա.Օհանյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.՝ Գ.Բադյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.՝ Գ.Բադյան
- «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը շինություններ և հողամաս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Ռազմիկ Սրապի Մանուկյանին Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 4/4ա հասցեում գտնվող բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրատվությամբ հանձնելուն համաձայնություն տալու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի Քիմիագործների այգին Շառլ Ազնավուրի անվան այգի վերանվանելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 և 14 շենքերի միջև գտնվող պուրակն անվանակոչելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ.՝ Մ.Ասլանյան
ԿՈՂՄ ( 19 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ. Ղուկասյան | ||
Գ.Քալանթարյան | Հ.Այվազյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Եղիազարյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Վ.Ավագյան | Հ.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ