Ստեղծվում է նպատակային ձեռնարկություն, ուր աշխատողների 70 տոկոսը լինելու են հաշմանդամություն ունեցող անձինք: 2013 թվականի ապրիլի 30-ին Վանաձորի քաղաքապետի և ՛՛Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ՛՛ կազմակերպության միջև կնքվել է համաձայնագիր , որի համաձայն կողմերի համաֆինասավորման և այլ կարգի անհրաժեշտ ներդրումների արդյունքում կստեղծվի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ձեռնարկություն` «Նեցուկ ՀՁ» : Նախնական փուլում ձեռնարկությունը կունենա 20 աշխատողներ, որոնցից առնվազն 70 տոկոսը կլինեն տարբեր կարգերի հաշմանդամություն ունեցող անձինք: Ձեռնարկության հիմնադրման նպատակով Վանաձորի քաղաքապետարանը և ՛՛Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ՛՛ կազմակերպությունը 50/50 հարաբերակցությամբ կներդնեն 33.6 մլն դրամ, յուրաքանչյուր կողմը՝ 16.8 մլն դրամ:Իր ներդրման շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանը պետք է վճարի նաև ձեռնարկության (Համայնքային ոչ-առևտրային կազմակերպություն ) աշխատակիցների աշխատավարձը, ինչպես նաև ապահովի ձեռնարկության բնականոն գործունեության համար համապատասխան տարածք-շինություն: Նախատեսվում է, որ այդ ձեռնարկությունը գործունեություն է իրականացնելու գույքի պահպանման և սանիտարական մաքրման ոլորտում: Համաձայն գրավոր պայմանավորվածության ձեռնարկության աշխատակազմի ընտրությունն իրականացնելու են Վանաձորի քաղաքապետարանը, ՛՛Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ՛՛ կազմակերպությունը և ՛՛Զբաղվածության պետական ծառայություն՛՛ գործակալությունը ՝ համատեղ: Հուլիսի 25-ին իր հերթական նիստում Վանաձորի ավագանին հավանություն տվեց ծրագրին և իր որոշմամբ հաստատեց բյուջեից ֆինանսական հատկացումների առաջարկը:
You May Also Like
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ
Ванадзор
Comments Off on Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ