2018թ. ապրիլի 30-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
1. Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. ապրիլի 30-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
2. Վանաձոր քաղաքի Սասունցիների փողոցի թիվ 45/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող եկեղեցին, եկեղեցապատկան շինություններն ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
զեկ.՝ Ս.Աբովյան
3. Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 7/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող եկեղեցին, եկեղեցապատկան շինություններն ու դրանց կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
զեկ.՝ Ս.Աբովյան
4. Նապոլեոն Անաստասի Անդրեասյանին, Նինա Աղաբեկի Խաչատրյանին և Նարեկ Նապոլեոնի Անդրեասյանին Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 57/17 հասցեում գտնվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը /բնակելի տունը, իր զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը/ օտարելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
5. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային և կրկնաճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
6. «Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում խումբ բացելու մասին
զեկ.՝ Գ.Բադյան
7. Համայնքային սեփականություն հանդիսացող աղբատար մեքենան վարձակալությամբ հանձնելու մասին
զեկ.՝ Վ.Դավիթավյան
8. «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հաշվեկշռից ջրատաքացուցիչ կաթսան «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ տեղափոխելու մասին
զեկ.՝ Վ.Դավիթավյան
9. «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը դիզելային վառելիք տրամադրելու մասին
զեկ.՝ Վ.Գրիգորյան
10. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ.` Մ.Ասլանյան